Չինաստանում ամենագեղեցիկ կին հանցագործը հանձնվել է ոստիկանությանը
Խարդախության համար ոստիկանության կողմից հետախուզվող չինուհին, ով համացանցում ստացել էր «Չինաստանի ամենագեղեցիկ կին հանցագործը» մականունը, հանձնվել է ոստիկանությանը:
19-ամյա գեղեցկուհի հանցագործի հետ ոստիկանությանն են հանձնվել ևս չորսը, խմբի մյուս երկու անդամները փնտրվում են: Չինուհին մի հանցավոր խմբի անդամ էր , որի անդամները շուրջ մեկ ու կես տարի կողոպտում էին Չինաստանի Մյանյան քաղաքի մի շարք բարերի ու թեյատների այցելուներին:
Երբ ոստիկանությունը աղջկա լուսանկարը տեղադրեց որպես խմբի անդամի, համացանցում իսկական իրարանցում սկսվեց, քանի որ հանցագործ աղջիկն իսկական գեղեցկուհի էր: