«Դիմեք որակյալ հոգեբանի, կամ ինքներդ հոգեբանական աջակցություն ցույց տվեք Նիկոլին, իրոք դրա ժամանակն ա»
Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իմ Քայլը դաշինքի միակ փրկությունը Նիկոլին միկրաֆոնի մոտ չթողնելն ա, լրիվ լուրջ եմ ասում:
Լուրջ չի, հավատացեք լուրջ չի էն, որ երկրի փաստացի առաջնորդը հոգեպես այսքան անհավասարակշիռ է: Տղերք և աղջիկներ, օգնեք ձեր առաջնորդին, դիմեք որակյալ հոգեբանի, կամ ինքներդ հոգեբանական աջակցություն ցույց տվեք Նիկոլին, իրոք դրա ժամանակն ա:
Երկրի առաջնորդին էդ բառապաշարն ու էդ հոգեբանական անհավասարակշիռ վիճակը հարիր չէ: Լուրջ մտածեք սրա մասին...
Չի կարելի բովանդակային քննադատությանը պատասխանել լուտանքով, հայհոյանքով, սպառնալիքով ու փողոցային բառապաշարով»: