Ռազմական դրություն Ուկրաինայում. խոսել է Լավրովը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով ուկրաինական նավերի շուրջ ծագած խնդիրը, ասել է, որ ուկրաինական կառավարության կողմից ռազմական դրություն մտցնելու որոշումը միտված է շեղել հանրության ուշադրությունը իրական խնդիրներից:
Լավրովը նաև մեղադրել է Ուկրաինային՝ միջազգային նորմերը խախտելու մեջ: «Դա միանշանակ պրովոկացիա էր ուկրաինացիների կողմից»-հավելել է արտգործնախարար Լավրովը:
Նա մտավախություն է հայտնել, որ Ուկրաինայում ռազմական դրության հայտարարումը կարող է սրել իրավիճակը նաև Դոնբասում: Լավրովը անհեթեթ է որակել նախորդ երեկոյան Կիևում Ռուսաստանի դեսպանատան մոտ ազգայնականների անցկացրած բողոքի ցույցը: