Թերեզա Մեյը նորից խոսել է Brexit-ի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի խոսքերով՝ Brexit-ի ծրագրի իր տարբերակը ձեռնտու է բոլոր բրիտանացիներին՝ ինչպես նրանց, ովքեր կողմ էին քվեարկել Եվրոպական միությունից դուրս գալուն, այնպես էլ նրանց, ովքեր դեմ էին ԵՄ-ն լքելուն:
Վարչապետ Մեյը դիմել էր ժողովրդին և խնդրել աջակցել Brexit-ի՝ իր ծրագրին, վարչապետի ուղերձը տպագրվել է գրեթե բոլոր խոշոր բրիտանական պարբերականներում:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իրենց պաշտոններից հեռացել էին երկու նախարարներ, այդ թվում՝ Brexit-ի գծով նախարար Դոմինիկ Ռաաբը և նրա վեց օգնականներն ու տեղակալները: Այդ կերպ նրանք իրենց անհամաձայնությունն էին հայտնել Մեյի վարած քաղաքականությանը: