ԱՄՆ-ն արցունքաբեր գազ է կիրառել փախստականների դեմ
Մեքսիկան շուրջ 500 փախստականի կարտաքսի, ովքեր փորձել են անօրինական հատել Ամերիկայի միացյալ նահանգների հետ սահմանը:
Այս մասին հայտնել է Մեքսիկայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը: ԱՄՆ սահմանակից Մեքսիկայի Տիխուանա քաղաքի մոտ տասնյակ փախստականներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, փորձել են բռնի ուժով հատել սահմանը:
ԱՄՆ սահմանապահներն արցունքաբեր գազ են կիրառել՝ ցրելով սահմանի մոտ հավաքված փախստականներին: Փախստականների մեծ մասը Հոնդուրասից, Գվատեմալայից ու Սալվադորից են: