Սա ծանր պայքար էր, որում մենք իսկապես ուզում էինք հաղթել. Մխիթարյան (ֆոտո)
Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Բորնմութ»-ին և հաղթեց 2:1 հաշվով:
Հանդիպման մեկնարկային րոպեներից դաշտում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Խաղից հետո Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Սա ծանր պայքար էր, որում մենք իսկապես ուզում էինք հաղթել»: