Լարված իրավիճակ Փարիզում․ ցուցարարները բարիկադներ են կառուցել․ ցույցերի հետևանքով կա 2 զոհ և 750 վիրավոր
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոն» հագածների ակցիաները։ Մոտ հազար մարդ դուրս է եկել Ելիսեյան դաշտից ու բողոքում է բենզինի գնի թանկացման դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ցուցարարները բարիկադներ են կառուցել, մեքենաներ շրջել, ցանկապատներ կոտրել։ Նրանք պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը։
Ոստիկանները կիրառել են ջրցան մեքենա ու արցունքաբեր գազ։ 6 ցուցարար ձերբակալվել է։
Մասշտաբային ցույցերը Ֆրանսիայում սկսվել են անցած շաբաթ։ Այս օրերի ընթացքում զոհվել է 2 մարդ, վիրավորումներ են ստացել 620 քաղաքացի և 136 ոստիկան։