Տասնյակ հազարավոր ծովային աստղեր ափ են նետվել (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի Մեյբլտորփ քաղաքում փոթորիկը տասնյակ հազարավոր ծովային աստղեր է բերել ծովափ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Ափ նետված ծովաստղերի լուսանկարները Թվիթթեր սոցիալական կայքում հրապարակել են տեղի բնակիչները։ Ինչպես հաղորդում են մի շարք բրիտանական պարբերականներ, ամենայն հավանականությամբ ափ են նետվել ավելի քան 100 հազար ծովային կենդանիներ։
Ընդգծենք, որ օրեր առաջ այդ տարածքում ուժգին փոթորիկներ էին։