Սան Ֆրանցիսկոյի դատարանը «կապեց» Դոնալդ Թրամփի ձեռքերը
Սան Ֆրանցիսկոյի նահանգային դատարանը կասեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ օրերս ստորագրած որոշումը, ըստ որի՝ Մեքսիկայի սահմանն անօրինական հատած միգրանտներին ապաստարան չպետք է տրամադրվեր:
Դատավոր Ջոն Տիգարը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ լսել է նախագահի հրամանի դեմ հանդես եկող իրավապաշտպանների բերած փաստարկները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին նախագահ Թրամփը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ սահմանափակվում էր Մեքսիկայի սահմանից ԱՄՆ անօրինական ներգաղթյալներին ապաստարան տալու իրավունքը:
Թրամփի խոսքով՝ դա արվել է ի շահ Ամերիկայի, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները համաձայն չեն Թրամփի հետ: