Սաուդյան Արաբիայի թագաժառանգը չի ժառանգի գահը․ պատճառը լրագրողի սպանությունն է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը, ով, ըստ ամերիկայն հետախուզության տվյալների, կարող էր հրաման տված լինել՝ ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշոգիի սպանության, հնարավոր է զրկվի գահը ժառանգելու իրավունքից:
Արքայազնի՝ գահը ժառանգելու դեմ հանդես են եկել թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ: Նրանք զգուշացրել են, որ քայլեր չեն ձեռնարկի, քանի դեռ կենդանի է 82-ամյա թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը:
Թագավորական ընտանիքի մեծ մասը կանգնել է թագավորի միակ եղբայր Ահմեդի կողքին: ԱՄՆ բարձրաստիճան շատ պաշտոնյաներ ևս կողմնակից են, որ գահը ժառանգի թագավորի եղբայրը: