Վթարի է ենթարկվել 17-ամյա ավտոարշավորդ Սոֆյա Ֆլյորշը. նա ստացել է ողնաշարի վնասվածք
Մակաոյում անցկացվող «Ֆորմուլա-3» ավտոմրցաշարի ընթացքում 17-ամյա գերմանացի ավտոարշավորդ Սոֆյա Ֆլյորշը վթարի ենթարկվելով՝ ստացել է ողնաշարի վնասվածք:
Ֆլյորշը գիտակից վիճակում է եղել, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց: Աղջկա հոր խոսքով՝ պարալիզացման ոչ մի նշան չկա երիտասարդ ավտոարշավորդի մոտ:
Ավելի ուշ Սոֆյան Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ իրեն լավ է զգում ու պատրաստվում է վիրահատության: Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր այս ողջ ընթացքում անհանգստացել են իր համար: