Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգնել է Դոնբասի բնակիչներին
Դոնբասում զինվորական գործողություններից տուժած բնակիչները 16 միլիոն եվրո օգնություն են ստացել:
Դրամահավաքը կազմակերպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Գումարը հավաքվել է շուրջ երկու տարի՝ Եվրոպայի գրեթե բոլոր կաթոլիկ եկեղեցիներում:
Ինքը՝ Ֆրանցիսկոս պապը նվիրաբերել է 5 միլիոն եվրո: Հավաքված գումարը կծախսվի տների ջեռուցման, դեղորայքի ու սննդի գնման, ինչպես նաև հոգեբանական աջակցության վրա: