Ճապոնիայում գտնվել է հայտնի մուլտֆիլմի տեսաերիզը, որը համարվում էր կորած
Ճապոնիայի Օսակա նահանգում գտնվել է Վոլտ Դիսնեյի Neck’n’Neck մուլտֆիլմը, որը Օսվալդ նապաստակի մասին է: Կոլեկցիոներ Յասուշի Վատանաբեն պարզել է, որ իր մոտ երկար տարիներ պահել է Դիսնեյի ստեղծած մուլտֆիլմը նապաստակի մասին, որ հետո հիմք է հանդիսացել աշխարհահռչակ Միկի մաուսի ստեղծման համար:
Երկու րոպեանոց տեսաերիզը նա ձեռք է բերել դեռևս դպրոցական տարիներին և մինչև վերջերս չի իմացել դրա թանկարժեք լինելու մասին և թե ով է մուլտֆիլմի հեղինակը:
Վատանաբեն հայտնաբերել է, որ իր մոտ պահպանված մուլտֆիլմը մեկն է յոթ մասից բաղկացած՝ Օսվալդ նապաստակի մասին մուլտֆիլմերից, որոնք համարվում են կորած: