Կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անում, մասնագիտական մոտեցում չկա․ գիտնականներ (տեսանյութ)
«Մենք կանք», «Հայ գիտնականներ», «Ոչ օտարմանը» գրություններով կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում մի խումբ հայ երիտասարդ գիտնականներ։
«Այս պահին փորձ է արվում օտարել մի գիտական ինստիտուտի` Օրգանական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի 2–րդ մասնաշենքի տարածքը, որը շատ վատ նշան ու նախադեպ կարող է դառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող Հրայր Ազիզբեկյանը։
Երիտասարդները նաև դժգոհ են ֆինանսավորման կրճատումից։ «Գիտության ֆինանսավորումն այսօր անթույլատրելի մակարդակի վրա է»,- ասում են երիտասարդ գիտնականները։
Նրա խոսքով` այն, ինչ կատարվում է ոլորտում, պրոֆեսիոնալիզմի պակասից է։
«Նրանք լսում են, բայց միևնույնն է՝ իրենցն են անում, չեն հասկանում, թե ինչ են անում, ու ամբողջ խնդիրը մասնագիտական մոտեցման բացակայությունն է»,-ասաց երիտասարդ գիտնականը։
Նա նաև նկատեց, որ հավաքվածները տարիներ շարունակ էնտուզիազմով են աշխատել` առանց աշխատավարձի, չնչին գումարներով, ու հիմա օտարում են ինստիտուտը:
Մանրամասները՝ տեսանյութում