ԿԳ նախարարն արդեն կոռուպցիոն գործերի մեջ է նախորդների հետ․ աշխատանքից ազատված մանկավարժը փաստեր ունի (տեսանյութ)
Մի կողմից հայտարարում են, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, մյուս կողմից` կոմպրոմոտներ են դնում մարդկանց առաջ։
NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի աշխատանքից ազատված մանկավարժը։ Նա եկել էր վարչապետի ժ/պ-ին հանդիպելու ակնկալիքով ու վստահ է, որ Փաշինյանը չգիտի իր խնդրի մասին։
Աշխատանքից հեռացված մանկավարժը մեր կայքի միջոցով փորձում է բարձրաձայնել խնդիրը ևս մեկ անգամ և հայտարարել, որ քոլեջի տնօրենի վրա քրեական գործ կա հարուցված, որ նա բիզնեսմեն է և կաշառակեր, ու որ նրան, չգիտես ինչու, հովանավորում են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալը։
Նա նաև մանրամասներ է հայտնում տնօրենի կամայական գործունեության հետ կապված։ Մանկավարժը վստահեցնում է` Արայիկ Հարությունյանն արդեն կոռուպցիոն գործերի մեջ է նախորդների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում