Ողբերգական ավտովթար Արցախի Հանրապետությունում. կա 3 զոհ, 2-ը Շիրակի մարզից են
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորները մահացել են տեղում, իսկ վարորդ Դ. Վանյանը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ զոհված ուղևորները ՀՀ Շիրակի մարզի բնակիչներ էին՝ շինարարներ: Նրանք Արցախի Հանրապետություն էին գնացել աշխատելու նպատակով: