Պաշտոնական․ Սանտիագո Սոլարին՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է պայմանագիր առաջարկել Սանտիագո Սոլարիին, ով ժամանակավոր ստանձնում է մադրիդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես տեղեկանում ենք իսպանական սպորտային պարբերականներից, Սոլարին արդեն կնքել է պայմանագիր «Ռեալ»-ի հետ, որ նախատեսված է մինչև 2021 թվականը։
Ընդգծենք, որ մադրիդյան ակումբին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Սոլարիին չեն աջակցում թիմի ֆուտբոլիստները, թեև նա 4 խաղում ունի 4 հաղթանակ։
Հավելենք, որ Սոլարին փոխարինեց Խուլեն Լոպետեգիին, ում խայտառակ ցուցանիշները ստիպեցին, որպեսզի նա հեռացվի իր պաշտոնից։