Մահացել է «Սարդ մարդ» հերոսին ստեղծող Ստեն Լին
Հայտնի «Սարդ մարդը», «Սև հովազը», «X մարդիկ» հերոսների ստեղծող Ստեն Լին մահացել է: Նա Marvel Comics ընկերության համահիմնադիրն էր:
96-ամյա Լին 1961 թվականին Ջեք Կիրբիի հետ հիմնեց Marvel Comics ընկերությունը, իսկ նրա առաջին հերոսները եղել են «Ֆանտաստիկ քառյակի» հերոսները:
Լեգենդար կոմիքսների հիմնադիրը մահացել է Լոս-Անջելեսի հիվանդանոցում: Մեկ տարի առաջ Լիի կինը նույն հասակում կնքել էր իր մահկանացուն: