Արքայազն Չարլզը հետաքրքիր հայտարարություն է արել
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ երբ ինքը դառնա թագավոր՝ այլևս հանրայնորեն կարծիք չի հայտնի հասարակական-քաղաքական խնդիրների վերաբերյալ:
Արքայազն Չարլզը բազմիցս խոսել է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսին է, օրինակ, շրջակա միջավայրի պահպանումը, մեծ է նաև նրա հետաքրքրությունը ժամանակակից ճարտարապետության հանդեպ:
Նա բազմիցս դիմել է կառավարության ղեկավարներին՝ իրեն հուզող հարցերի առնչությամբ, ինչը հաճախ որակվել է որպես միջամտություն պետության կառավարմանը: Արքայազն Չարլզի 70-ամյակին ընդառաջ վավերագրական ֆիլմի նկարահանմանը Մեծ Բրիտանիայի ապագա թագավորն ասել է, որ որպես միապետ՝ նա պարտավոր կլինի գործել Սահմանադրության կետերով, որով արգելվում է երկրի թագավորին կամ թագուհուն՝ խառնվել երկրի ղեկավարմանը: