Նատալիա Օրեյրոն Հայաստան է գալիս
Աշխարհում հայտնի ուրուգվայցի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն հաջորդ տարվա ապրիլին կայցելի Հայաստան:
«Ապրիլի 7-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում հանդես կգա Նատալիա Օրեյրոն»,- տեղեկանում ենք Մարզահամերգային համալիրի ֆեյսբուքյան էջից: