ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում վթարից տուժածների առողջական վիճակի մասին
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր մանրամասներ է հայտնել այսօր ողբերգական ավտովթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին:
«Մեքենայում եղել են 21 զինծառայող, որից 19-ը թափքում: 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Բուժզննումը շարունակվում է»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետևանքով զոհվել էր ՊՆ 4 զինծառայող՝ Հայրապետ Նաիրյանը՝ 1998թ. ծնված, Հրանտ Գասպարյանը՝ 1998թ. ծնված, Էդգար Հունանյանը՝ 1998թ. ծնված, Դավիթ Մելքոնյանը՝ 1998թ. ծնված:
Նշոնք, որ այս պահին վթարի պատճառն առայժմ հայտնի չէ: