Լարված իրավիճակ՝ ամերիկամեքսիկական սահմանին․ Դոնալդ Թրամփը կրակելու հրաման է տվել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իր զինվորականներին կրակել Ամերիկայի ու Մեքսիկայի սահմանին միգրանտների քարավանների վրա, եթե նրանք քարեր նետեն զինվորականների ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Թրամփը մասնավորապես նշել է․ «Հուսով եմ՝ դա տեղի չի ունենա: Բայց ես ձեզ ասեմ. Եթե ինչ-որ մեկն սկսում է քարեր նետել, ինչպես դա արեց Մեքսիկայում, երբ մեքսիկացի զինվորները լրջորեն վիրավորվեցին, մենք դա համարում ենք զենք: Քանի որ դա ոչ մի կապ չունի, եթե քարը գալիս է ձեր դեմքին: Ինչպես գիտեք, մի քանի օր առաջ այդպես եղավ Մեքսիկայում»:
Ավելի վաղ Թրամփը հայտարարեց Մեքսիկայի հետ սահմանի հսկողության ուժեղացման մասին: Նա որոշեց 5-15 հազար զինվորներով ուժեղացնել սահմանը, որպեսզի միգրանտների խումբը չկարողանա գալ Ամերիկա։