Իջևանի քաղաքապետի կամայականությունից տուժած քաղաքացու հետ նոր կառավարությունը վարվում է հնի պես (տեսանյութ)
Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչ Արամայիս Համբարձումյանը, ինչպես նախկին, այնպես նոր կառավարությանն է ներկայացրել իր խնդիրն ու մնացել անպատասխան։
Դեռ այս տարեսկզբին NEWSPRESS.am-ն անդադարձել է խնդրին՝ նշելով, որ քաղաքացին դարձել է Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի կամայականության զոհը։
Սպանդարյան փողոցի առաջին շենքի 5-րդ բնակարանի բնակիչ Համբարձումյանը 2012-ին Իջևանի քաղաքապետարանի կողմից 99 տարի վարձակալության կարգով հատկացրել է ամայի հողատարածք, որտեղ Համբարձումյանը կառուցել է սպասարկման սրահ՝ նպատակ ունենալով այն օգտագործել գյուղատնտեսական մեծ չափերի հասնող տեխնիկայի վերանորոգման համար:
Այժմ, երբ ամեն ինչ պատրաստ է, նրանից փորձում են տարածքը վերցնել։
Արամայիս Համբարձումյանը դիմել է նախկին իշխանության բոլոր պատկան մարմիններին ու մնացել անպատասխան։ Հեղափոխությունից հետո էլ իր խնդրով դիմել է նոր կառավարության անդամներին, սակայն արդյունքը չի փոխվել։ Նա NEWSPRESS.am—ի հետ զրույցում նկատում է, որ ամեն դեպքում պայքարելու է մինչև վերջ։
«Ես տուն ունեմ, ինձ տուն պետք չէ, ես ուզում եմ գործ դնել, որ գոնե իմ դեղերի փողն աշխատեմ, բայց քաղաքապետը չի ուզում ընդառաջել»:
Մանրամասները՝ տեսանյութում