Ոստիկանները բիրտ ուժի գործադրմամբ բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (տեսանյութ)
ՈՒՂԻՂ. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղու Հրազդանի հատվածը, լարված իրավիճակ է Ապրիլի 26-ից ստացած հայտերը չեն դիտարկվելու. «Հայաստան-Արցախ» համահայկական ֆորումի կազմկոմիտե Դադարեցնել թշնամու հետ բանակցությունները, դուրս գալ փողոց, կազմակերպել գործադուլներ․ «Կամք»Նիկո՛լ, դու ճիշտ չես, դու սխալ ես. ակցիա կառավարության դիմաց (տեսանյութ)ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնիցԱդրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբեք ավելի մեծ չեն եղել․ Օլաֆ ՇոլցԴու վաստակել ես այս հաջողությունը, վայելի՛ր պահը. Յուրա Մովսիսյանը շնորհավորել է Հենրիխ ՄխիթարյանինՏարածաշրջանում թիվ 1 խաղաղություն հաստատողը Ռուսաստանի Դաշնությունն է. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ)Բրիտանացիները պատրաստվում են թագավորի մահվանը
Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ պատգամավոր
ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այց են իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկարով տարածվող հայտարարությունը կեղծ է (լուսանկար)
Երեկոյան հայտարարություն է հնչելու, անակնկալներ են լինելու դրա մեջ. Աբրահամ Գասպարյանը` Տավուշից (տեսանյութ)
Պետությանը պատճառված 12 մլրդ 155 մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Անցումային փուլի երաշխավորը պետք է լինի շարժման առաջնորդը, իսկ ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին․ քաղաքագետԻսպանիան Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռներՀայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի․ ՔՊ-ական պատգամավոր Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասինՄահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը«Ինչպե՞ս կարող եք պահանջել ՀԱՊԿ-ից գործողություն այն դեպքերում, երբ Հայաստանի ղեկավարությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր Ադրբեջանին հանձնելու որոշում կայացրել»․ Մարիա Զախարովա
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (տեսանյութ)
Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնըԱպրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկանՆիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. ովքեր են 3 թեկնածուներըԱրայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում էր․․․ Ստեփան ԴանիելյանԱրևմտյան շահախմբերը պատասխանատու են դառնալու, որ շուտով Հայաստանում վարկաբեկվելու են արևմտյան արժեքները, դա է լինելու Փաշինյանի հետ նրանց «համերաշխության» գինը». քաղաքագետ Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, և գյուղի համար առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո. Թաթոյան (տեսանյութ)2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». երևանիցներն այս գրություններով պաստառներ են փակցրել Երևանի վարչական շրջաններում (լուսանկարներ)Ադրբեջանը կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի. Աբրահամյան
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է
Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10,500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)Բունդեսթագում «ԼՂ հայերի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել Լուիս Մորենո ՕկամպոնՀութիները հայտնել են, որ հարձակվել են իսրայելական նավի վրաՂազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակԻսրայելը տանկեր է տեղափոխում Գազայի հատվածՀենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»Հրդեհ՝ Գառնի գյուղումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանովԳյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Ռուբեն ՄելիքյանԱննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Երեխան ոչ թե անոթ է, որ պետք է լցնես, այլ ջահ, որ պետք է բոցավառես (ֆոտո)

Հասարակության մեջ փոփոխությունը սկսվում է կրթական համակարգից: Որո՞նք են դպրոցների ու մանկապարտեզների առաջնահերթ լուծում պահանջողները խնդիրները և ի՞նչ լուծումներ են առաջարկվում մասնագետների կողմից: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվում էին հանրակրթության ոլորտին վերաբերող խնդիրներ:

Հայաստանի առաջատար ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ու կրթության պատասխանատուները հանրակրթության խնդիրների մասին զրույցը սկսում են մինչև քննարկման մեկնարկը: Ավելի քան երեք ժամ տևող քննարկումից հետո էլ չեն շտապում հեռանալ: Հանրակրթության ոլորտում խնդիրները շատ են: Միայն նմանատիպ քննարկումների միջոցով կարելի է հարցեր բարձրացնել ու լուծումներ գտնել՝ վստահ են նրանք:

Առաջին խնդիրը, որ անհանգստացնում է բոլոր ներկաներին, հանրակրթության հստակ քաղաքականության բացակայությունն է: Չափորոշիչների, ծրագրերի և վերջնարդյունքների խզվածություն կա: Ոչ պակաս կարևոր խնդիրից են նաև ուսուցիչների ոչ բավարար որակավորումը, ֆինանսավորման պակասը, դպրոցների բավարար պայմաններ չունենալը:

«Կրթության ոլորտում այսօր այնպիսի մի վիճակ է, որ արժևորվում է արտաքին կաղապարը և ոչ պարունակությունը: Կարևորվում են թղթերը և ոչ բովանդակությունը, գնահատականը և ոչ գիտելիքը, ատեստատը և ոչ իմացությունը: Սա բերում է նրան, որ երբեմն անգամ գնահատականի համար ճնշում է գործադրվում ուսուցչի վրա»,- ընդգծում է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և ավելացնում՝ դպրոց բառը հունարեն նշանակում է ուրախության, երջանկության, զվարճության տեղ: Այդպես է ընկալվել դպրոցը հին Հունաստանում, բայց ցավոք, դարերի ընթացքում դպրոցը վերածվել է ավելի շատ պարտադրանքի: Այսօր երեխան դպրոցում երջանիկ չէ, դպրոցը դարձել է ԲՈՒՀ ընդունվելու տրամպլինի միայն:

«Հանրակրթությունը պետական կառույցի է տպավորություն է թողնում մարդկանց մոտ և առաջին հերթին դա պետք է փոխվի: Եթե ինչ- որ համակարգում չկա կենդանի զարգացում, կյանք, ուրախություն, ջերմություն , մարդիկ այդ համակարգից միայն պաշտոնական արդյունք են ակնկալում: Դպրոցում երեխայի կյանքն է անցնում և դա պետք է լինի լիարժեք կյանք, ոչ թե մոդել: Երեխան դպրոցում պետք է լինի երջանիկ, գոհ, ուրախ, բավարարված… Նրա ձայնը պետք է լսելի լինի, միտքը՝ անկաշկանդ ու անկախ»,- նկատում է Արամ Փախչանյանը:

Դպրոցում երխաների երջանկությունն ու ներդաշնակ զարգացումը առաջնահերթություն է համարում նաև «Ինստիգեյթ»-ի հիմնադիր Վահագն Պողոսյանը: Ծնողներն, ըստ նրա, այսօր միայն կենցաղային նպատակներ ունեն երեխաների հետ կապված: Գերնպատակն այն է, որ երեխան ամուսնանա և ԲՈՒՀ ընդունվի: Թե ինչպիսի՞ անհատ կդառնա նա մեր հասարակության համար, այնքան էլ չի կարևորվում:

«Այսօր մեր առաջնահերթությունների ցանկում, ցավոք, չի մտնում մեր երեխաների երջանկությունը: Մենք մանկապարտեզից սկսած հոգ չենք տանում նրանց հոգեվիճակի ներդաշնակ զարգացման մասին: Արդյունքում մեծանում է մի ամբողջ սերունդ, որ մտածում է, թե տղամարդը նա է, ով կարողնում է տուն պահել: Ծնողները իրենց երեխաներին այդ պատկերացմամբ են դաստիարակում: Դա հետպատերազմական շրջանի համընդհանուր խնդիր է: Բուժումը ժամանակն է, պետք է սպասենք գա նոր սերունդը, որ այլ կերպ է մտածում, որովհետև այն սերնդին, որ այսօր է ապրում Հայաստնում, բան բացատրելը չափազանց դժվար է: Ես վստահ եմ, որ միայն ժամանակն ու սերնդափոխությունը են լինելու լուծումը»,-ընդգծում է նա:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը համակարծիք է, հանրակրթության ոլորտում բարեփոխումները պետք է սկսել հասարակության վերաբերմունքի փոփոխությունից: Երեխան դպրոցում ավելի շատ արթուն ժամանակ է անցկացնում, քան տանը՝ ծնողների հետ ու նա իսկապես պետք է երջանիկ լինի այնտեղ: Սակայն դպրոցում մի քանի ժամ պարապելուց հետո, երեխան տնային հանձնարարությունները շարունակում է տանը և դպրոցը նրա պատկերացման մեջ վերածվում է մղձավանջի: Պիտի այնպիսի համակարգ լինի, որ երեխան կարողանա շնչել ու ինքնարտահայտվել՝ վստահ է մանկավարժը: Սեփական փորձից է օրինակ բերում, իր դասարանի երեխաներին հաճախ է բնության գիրկը տանում, որտեղ նրանք սովորում են տեսնել, զգալ ու հասկանալ այն, ինչը անհնար է անել փակված դասասենյակում:

«Դպրոցը չպիտի օգտագործվի, որ երեխայի հիշողությունն անընդհատ լցվի, պետք չի հիշողությունը լցնել, դրա համար համակարգիչ կա, որտեղից մեկ հպումով կարելի ցանակցած բան հանել: Պետք է երեխայի հմտությունները, ընդունակությունները զարգացնենք: Երեխան կապվի կյանքի հետ, սովորի զգալ, մտածել: Հին արևելյան խոսք կա, որ ասում են երեխան ոչ թե անոթ է, որ պետք է լցնել, այլ ջահ է, որ պետք է բոցավառել: Մենք տարիներ շարունակ լցնում եք շշերը, դնում մի տեղ հետո բացում և զարմանում ինչո՞ւ են դրանք դատարկ: Այն ինչ մենք լցնում ենք ժամանակի ընթացքում, գոլորշիանում է»,- ասում է նա:

Արա Աթայանի գնահատմամբ՝ կրթության ոլորտում առաջնային խնդիրներից է նաև բազմազանության բացակայությունը: Բազմազանություն, որ պետք է արտահայտություն գտնի դպրոցների ծրագրերի ու մեթոդների մեջ:

«Համակարգը, որտեղ չկա բազմազանություն, որտեղ դպրոցները ուրիշ դպրոցների հետ համեմատվելու եզր չունեն, ըստ իս, դատապարտված է ճահիճ դառնալու: Հետևաբար պետք է ամեն ինչ անենք, որ այդ բազմազանությունը ապահովվի: Խոսքը և՛ ծրագրերի, և՛  մեթոդների բազմազանության մասին է»,- ասում է նա: Այլընտրանք պետք է արտահայտվի դպրոցների կառավարման, գնահատման, դասագրքերի ու ծրագրերի մեջ: Յուրաքանչյուր ծնող պետք է կարողանա ընտրել այն դպրոցը, որն ավելի հարմար կգտնի իր երեխայի համար:

21-րդ դարի երեխայի ուղեղը փոխվել է, այսօր կան հետազոտություններ, որ վկայում են, որ այդ փոփոխությունը ֆիզիոլոգիական է՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Հին մեթոդներով, նոր սերունդ դաստիարակել հնարավոր չի:

«Մենք պետք է մշտապես իմանանք, նաև թե ինչ են անում երեխաները դպրոցից դուրս, որովհետև այդ հարցի պատասխանից է կախված, թե ի՞նչ պետք է անենք մենք դպրոցում: Մենք պետք է հասկականք ի՞նչն է նրանց հետաքրքրում, ի՞նչ են ցանակնում ստանալ և, ըստ այդմ, կառուցենք ծրագիրը, ոչ թե հին ձևով շարունակենք մեր գիծը, ասենք՝ ուզում եք հարմարվեք, ուզում եք մի հարմարվեք, սա է մեր ձևը: Ես առաջարկում եմ, որ օգտագործենք նաև երեխաներին, որպես սովորեցնողներ, մեր աջակցիներ և մի փոքր հավասարեցնենք մեր հարաբերությունները նրանց հետ»,- ընդգծում է նա: