Քաղաքագետը մտավախություն ունի՝ եթե ռեյտինգայինը պահպանվեց, ապա դա վատ ընտրություն կլինի նաև Փաշինյանի և «Իմ քայլը» դաշինքի համար
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վատ ընտրություններ կլինեն, եթե ռեյտինգայինը պահպանվեց։ Վստահաբար կպնդեմ, որ վատ պառլամենտ կլինի, քանզի հետհեղափոխական մթնոլորտում վարկանիշայինով ընտրությունը ամեն ինչի մասին է լինելու/հեղափոխության մեջ ներդրում ունենալու, լավ մարդ կամ բարեգործ-ավտարիտետ լինելու) բայց ոչ պրոֆեսիոնալների, գաղափարների հաղթանակի։ Ու դա վախենամ անակնկալներով լեցուն ու վատ ընտրություն լինի նաև Փաշինյանի, Իմ քայլ դաշինքի համար, որովհետև այդ ամենը հենց ճչացող ու վճռորոշ կարող է լինել այդ խմբակցությունում։
Անկեղծ՝ սկսում եմ վախենալ, որովհետև ևս 5 տարի անփորձ ու անհմտություն վիճակներով լիքը ներքին ու արտաքին քաղաքական հետևանքներ (խորհրդարանի թուլություն ու գործադիրի թելադրող վիճակ, արտաքին քաղաքականություն ու խորհրդարանական դիվանագիտություն) է բերելու»։