Մարտուն Գրիգորյանը ՀՀԿ-ի կազմում երդվեց հանուն հայրենիքի հզորացման ու բարգավաճման
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն արտահերթ նիստում պատգամավորներին տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարեցրած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 15 արձանագրությունը, ըստ որի՝ մանդատը տրվում է ՀՀԿ թիվ 11 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Նա շնորհավորեց Մարտուն Գրիգորյանին, Ազգային ժողովը ծափահարեց նորընտիր պատգամավորին:
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշանության շահերի պահպանությանը»,- երդվեց Գրիգորյանը: