Ջասթին Բիբերն ու Հեյլի Բոլդուին գաղտնի ամուսնացե՞լ են
Երեկ Ջասթին Բիբերը և Հեյլի Բոլդուինը շատ ծանր օր են ունեցել: Պապարացիները հասցրել են լուսանկարել նրանց Հոլիվուդում գտնվող առանձնատան պատշգամբում, երբ զույգը բրոկերի օգնությամբ բնակության համար տուն էր փնտրում:
Նույն օրը Ջասթինը և Հեյլին ընթրել են Patys ռեստորանում, իսկ երեկոյան, սովորության համաձայն, գնացել են եկեղեցի: Զույգի երկրպագուներից մեկը հանդիպել է նրանց այդ ընթացում և հասցրել է զրուցել նրանց հետ: Երկրպագուհին հարցրել է նրանց՝ արդյոք նրանք ամուսնացե՞լ են, ինչին զույգը պատասխանել է՝ այո:
Բիբերն անվանել է իր սիրելիին իմ հրեշտակ: Ինչպես արդեն հայտնի է, նրանց ամուսնության մասին տեղեկությունը մեկ հերքվում է, մեկ հաստատվում, իսկ զույգը դեռ պաշտոնական հայտարարություն չի անում: Ինչպես Ջասթինը, այնպես էլ Հեյլին, շատ անգամ են ասել, որ իրենց համար չափազանց կարևոր է հարսանեկան արարողությունը: