Դոնալդ Թրամփը խոսել է անհետացած լրագրողի մասին
Ամերիկայի Միացյալ նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք բոլորովին չեն ցանկանում պաշտպանել Սաուդյան Արաբիային՝ անհետացած լրագրողի գործում:
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Նա հավելել է, որ Ամերիկան փորձում է դեպքի հանգամանքները պարզել: Պաշտոնական Վաշինգտոնի հասցեին հաճախ են քննադատություններ հնչեցվում, որ ԱՄՆ-ն ավելի խիստ չի արտահայտվում լրագրողի անհետացման մեղավորների հասցեին:
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիան Ամերիկայի գործընկերներից է և Հաշոգիի անհետացումը Ամերիկային անհարմար վիճակի մեջ է դնում: