Իսպանական դատարանը կարդարացնի «ռուս մաֆիոզներին»
Իսպանական դատարանը որոշում է կայացրել արդարացնել, այսպես կոչված, «ռուսական մաֆիայի գործով» 17 ամբաստանյալների, որոնց թվում է ռուսական դումայի անդամ Վլադիսլավ Ռեզնիկը:
Այս մասին տեղեկանում ենք lenta.ru կայքից:
Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, նրանք մեղադրվում էին փողերի լվացման և հանցավոր խմբի անդամ լինելու մեջ:
Սակայն ինչպես պարզվեց դատարանում, մեղադրող կողմը բավարար ապացույցներ չուներ նրանց մեղավոր ճանաչելու համար: