ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Ինքնաթիռը, որում գտնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը վթարային վայրէջք է կատարել: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան ու ռուսական լրատվական կայքերից։
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան BBC լրատվական կայքը, ինքնաթիռի թռիչքից տասը րոպե անց ինքնաթիռի առջևի հատվածում ծուխ է նկատվել, ինչն էլ պատճառ է հանդիսացել ինքնաթիռի վթարային վայրէջքի:
Սպիտակ տունը ևս հաստատել է, որ ինքնաթիռն աննշան տեխնիկական անսարքություն է ունեցել: Մելանյա Թրամփը թռչելիս է եղել Ֆիլադելֆիա՝ մի խումբ երեխաների հանդիպելու: