Սկանդալ Մոնակոյում․ երկրի ամենահարուստ կնոջ փեսան պատվիրել է իր զոքանչի սպանությունը
Մոնակոյի ամենահարուստ կնոջ՝ Էլեն Պաստորի փեսան խոստովանել է, որ ինքն է պատվիրել իր զոքանչի սպանությունը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Էլեն Պաստորը սպանվել էր չորս տարի առաջ: Լեհաստանի քաղաքացի Վոյցեխ Յանովսկին տարիներ շարունակ հերքում էր, թե ինքը որևէ առնչություն ունի 77-ամյա զոքանչի սպանության հետ:
2014 թվականին Էլեն Պաստորի և նրա վարորդի սպանությունը, ով բազմաթիվ անշարժ գույքերի սեփականատեր էր, Մոնակոյի վերնախավի ներկայացուցիչ, ցնցել էր ողջ Մոնակոն: Գործը քննվում է ֆրանսիական դատարանում: