Ողբերգական դեպք Երևանում. Shamshyan.com
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանը Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելու ընթացքում նկատել է, թե ինչպես է Աբովյան փողոցում BMW մակնիշի 01 ZX 050 համարանիշի ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվում գազոնում:
Դասակի հրամանատարն ու քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, նկատում են, որ վարորդի ինքնազգացողությունը վատացել է և նա ուշագնաց է եղել:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ վարորդը, մեքենան վարելիս, կորցրել է գիտակցությունը, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: