Դոնալդ Թրամփը նշել է, թե ովքեր են կանգնած Թուրքիայում անհետացած լրագրողի մահվան թիկունքում
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Թուրքիայում անհետացած լրագրող Ջամալ Հաշոգիի անհետացման հետևում կանգնած են «ճանապարհորդող մարդասպաններ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանի հետ հեռախոսազրույցից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփն ասել է, որ թագավոր Սալմանը հավաստիացրել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հաշոգիի անհետացման մասին:
Բացի այդ, պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ժամանել է Սաուդյան Արաբիա՝ հանդիպելու թագավոր Սալման ալ Սաուդի հետ: