Ղրիմում տղամարդը շուրջ 2 ամիս պատանդ է պահել ու բռնաբարել մի աղջկա
Ռուսաստանի Դաշնության ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով շուրջ երկու ամիս Ղրիմում չբնակեցված շենքերից մեկում երիտասարդ աղջկա է պատանդ պահել:
Այդ մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Աղջկա անհետանալու մասին հայտնի էր դարձել այս տարվա օգոստոսին, երբ նրա քույրը ոստիկանություն էր դիմել՝ ասելով, որ աղջիկը չի պատասխանում հեռախոսազանգերին:
Ոստիկանությունը պարզել է, որ 36-ամյա տղամարդու հետ աղջիկը ծանոթացել է ավտոբուսի կանգառում, այնուհետև որոշել են գնալ նրա տուն և երբ հասել են տղամարդու տուն, նա կապկպել է աղջկան ու շուրջ երկու ամիս պատանդ պահել, իսկ այդ ընթացքում բազմիցս բռնաբարել է աղջկան։