«Կիմ Չեն Ընը դարձի՞ է գալիս»․ նա Հռոմի պապին հրավիրել է Հյուսիսային Կորեա
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Հյուսիսային Կորեա: Այս մասին հայտնում է Ntv.ru կայքը։
Նրա հրավերը Պապին կփոխանցի Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը, ով առաջիկայում պաշտոնական այցով կմեկնի Եվրոպա:
Հյուսիսային Կորեայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիմ Իհ Գենն ասել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ֆրանցիսկոս Պապին Հյուսիսային Կորեա հրավիրելու մասին իր գործընկերոջ հետ զրուցել է Փհենյանում սեպտեմբերի 18-20- ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ: