Մեքսիկայում ամուսինները սպանել են 20 կնոջ, անդամահատել ու ներքին օրքանները վաճառել
Մեքսիկական ոստիկանությունը սկսել է հետաքննել մի ամուսնական զույգի գործը, ովքեր ձերբակալվել էին այն պահին, երբ մանկասայլակով անդամահատված մարմին են տեղափոխելիս եղել: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան մամուլից:
Նախնական հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ թվով 20 կնոջ է սպանել: Ոստիկանությունը նրանց տանը ևս մի քանի անդամահատված մարմին է հայտնաբերել:
Պարզ է դարձել, որ ամուսիններն իրենց զոհերի ներքին օրգանները վաճառել են, սակայն դեռ հայտնի չէ, թե ում և ինչպես են դա արել: