ԱՄՆ առաջին տիկինը նոր սկանդալի կենտրոնում է
Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը պաշտոնական այցով մեկնել է Աֆրիկա: Հագուստը, որով Քենիա է ժամանել տիկին Թրամփը, քննադատությունների առիթ է դարձել: Բանն այն է, որ Մելանյա Թրամփը ժամանել էր սպիտակ հագուստով և սպիտակ գլխարկով, իսկ նման հագուստը խորհրդանշում է եվրոպական գաղթականությունը: Քենիայում տիկին Թրամփը շրջել է արգելոցով և կերակրել փոքրիկ առյուծներին: Աֆրիկյան շրջագայության ժամանակ Մելանյա Թրամփը եղել է Քենիայում, Գանայում, Մալավիում և Եգիպտոսում: