ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները լարվում են
Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայքլ Փենսը հայտարարել է, որ Չինաստանը անընդունելի փորձեր է անում խառնվելու ԱՄՆ-ի ընտրություններին:
Նա նշել է. «Չինաստանը ցանկանում է մեկ ուրիշին տեսնել Ամերիկայի նախագահի պաշտոնում, և կփորձի միջամտել 2020 թվականի նախագահական ընտրություններին»:
Փենսը հավելել է, որ Չինաստանը շարունակում է ԱՄՆ-ի մտավոր սեփականությունը գողանալ և փորձում է խաղաղօվկիանոսյան շրջանից դուրս թողնել Ամերիկային: