Վլադիմիր Պուտինը ստորագրել է նոր օրենք. կարգելվի թոշակի տարիքին մոտ մարդկանց աշխատանքից ազատել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով Ռուսաստանում թոշակի անցման տարիքը բարձրացվել է: Այս մասին տեղեկանում ենք NTV.ru կայքից։
Դրա հետ մեկտեղ նա օրենք է ստորագրել, ըստ որի, արգելվում է աշխատանքից հեռացնել թոշակի տարիքին մոտ գտնվող անձանց:
Տղամարդկանց համար թոշակի անցնելու տարիք է սահմանվել 60-ից 65 տարեկանը, իսկ կանանց համար՝ 55-ից 60 տարեկանը: