Պավել Մանուկյանն ու Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին
«Իմ խափանման միջոցի հետ կապված հայտարարում եմ` որպես պայքարի միջոց, մտնում եմ հացադուլի մեջ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից, հետագայում խնդիր առաջանալու դեպքում «Դատապարտյալների հիվանդանոցի» անձնակազմին ոչ մի բան չառաջարկել և չառաջադրել: Մտնում եմ հացադուլ մինչև խափանման միջոցը չփոխվի»։
Այսօր հոկտեմբերի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ ասաց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը։
Նրան միացավ նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։