Պատգամավորներն արգելափակված են Ազգային ժողովի շենքում
Ազգային ժողովի պատգամավորներն այս պահին արգելափակված են ԱԺ շենքի ներսում, քանի որ ՀՀ վարչապետի կոչով հավաքված քաղաքացիները փակել են շենքի մուտքերը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունել է Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Քվեարկությունը քարտերով չի իրականացվել, այլ ձեռքով, քանի որ մինչ քվեարկությունը ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գողացել էր պատգամավորների քարտերը:
Աղմկահարույց օրենքի ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց շրջափակել ԱԺ շենքը: