Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստը ցավակցական գրառում է կատարել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ
Ազնավուրի մահը սգում է ամբողջ աշխարհը։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մարդիկ շարունակում են ցավակցական գրառումներ կատարել, հեռագրեր գրել Հայաստան ու Ֆրանսիա։
Աշխարհը սգում է լեգենդար շանսոնյեի մահը։ Ցավակցական գրառումներ են կատարում նաև հայտնի ֆուտբոլիստները։ Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետն ինսթագրամյան իր էջում գրառում է կատարել, որում մեջբերում կա նաև շանսոնյեի երգից։
Նա, մասնավորապես, նշել է․ ««Ինձ ոչինչ չեն տվել, նույնիսկ տարիքս»։ Հանգչիր խաղաղությամբ, պարոն Ազնավուր»։