«Հրապարակ». «Պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի». Տիգրան Ավինյանի համակուրսեցին ևս պաշտոն է ստացել
«Հրապարակ. թերթը գրում է.
«Նոր իշխանություններն ամեն օր ապացուցում են «պոլի փետ լինի՝ մենակ մեզնից լինի» ՀՀՇ կարգախոսի արդիականությունը: Նրանք կարծում են, որ ԺԵԿ-ի պետերն էլ պիտի իրենց թիմից լինեն:
Երեկ տեղեկացանք, որ ազատվել են «Արարատ ՋՕԸ»-ի՝ Ջրօգտագործողների ընկերության պետ, երիտասարդ Վանյա Թաթիկյանից և պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Նշան Հակոբյանին:
Վերջինիս համար միջնորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը. Հակոբյանն ու Ավինյանը համակուրսեցիներ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում