Անվտանգությանը կանչեք. վեճ, փոխադարձ վիրավորանքներ․ բռնցքամարտի ֆեդերացիայի անդամները տապալեցին ասուլիսը (տեսանյութ)
Բռնցքամարտի նորաստեղծ հայկական ազգային ֆեդերացիայի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ասուլիս էին հրավիրել։ Նրանք փորձում էին արձագանքել Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքում իրենց հասցեին օրերս հնչեցված մեղադրանքներին:
Չէին հասցրել մեկնաբանել ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանի հայտարարությունները, երբ մամուլի ակումբ մտան ֆեդերացիայի ներկայացուցիչներ, բռնցքամարտիներ, ովքեր խոչընդոտեցին ասուլիսի ընթացքը։
Վազգեն Բադալյանը հայտարարեց, թե ինքը չի շարունակի խոսել, մինչև այդ երիտասարդներին դուրս չհրավիրեն, ու թեև հիշյալ երիտասարդները չէին պատրաստվում ակումբը վերածել «ռինգի դաշտի», Բադալյանը պահանջեց անվտանգության աշխատակիցներ կանչել։
Ասուլիսին հրավիրված մյուս հյուրերն առարկեցին և փորձեցին համոզել երիտասարդներին դուրս գալ, որպեսզի իրենք կարողանան շարունակել ասուլիսը։ Վերջիններս առարկեցին ու թեև խոստացան, որ չեն խանգարի, սակայն ասուլիսը տապալվեց։
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում