Տասնամյակի բացահայտում Պորտուգալիայում․ հնագետները գտել են 400 տարի առաջ կործանված նավ
Հնագետները Պորտուգալիայի ափերի մոտ հայտնաբերել են ավելի քան 400 տարի առաջ կործանված առևտրային նավը: Որոշ պատմաբաններ շտապում են դա համարել տասնամյակի բացահայտում:
Նավը հայտնաբերվել է Լիսաբոնի Քաշքայ քաղաքի մոտ՝ 12 մետր խորության վրա: Նավի շուրջ հայտնաբերվել են կերամիկական սպասք և Պորտուգալիայի զինանշանով զենքեր:
Հնագետների կարծիքով՝ նավը Պորտուգալիա է վերադառնալիս եղել Հնդկաստանից և կործանվել է մոտավորապես 1575- 1625 թվականների ընթացքում: Հենց այդ շրջանում էր Պորտուգալիան ղեկավարում Եվրոպայի և Հնդկաստանի միջև առևտրաշրջանառությունը: