Գեղեցկության և շքեղության չափանիշ․ Artioli-ի էլեգանտ և բարձրաճաշակ տեսականին՝ 20-50% զեղչով
Իտալական Artioli ապրանքանիշի նրբագեղ կոշիկների տեսականին հասանելի է նաև երևանաբնակ սպառողին՝ արդեն 20-50 տոկոս զեղչով։
Միջազգային բրենդը մասնագիտացված է տղամարդկանց նորաոճ կոշիկների և կաշվե աքսեսուարների արտադրության գործում: Վայելում է միջազգային ճանաչում և համարվում է ամենանորաձևը, պահանջվածն ու թանկարժեքն աշխարհում։
Artioli խանութ-սրահից կարելի է ձեռք բերել ֆիրմային կոշիկներ և դրանց համապատասխանող պայուսակներ, գոտիներ և դրամապանակներ, որոնք ձեռագործ են և մեծ պահանջարկ ունեն աշխարհում։
Artioli-ն նախընտրելի է, քանի որ ոճային է, գեղեցիկ, պատրաստված է որակյալ բնական կաշվից, անցնում է մշակման 200 գործընթաց, յուրաքանչյուր ապրանք պատրաստվում է յուրահատուկ մոտեցմամբ։ Այն նորաոճ է, էլեգանտ և բարձրաճաշակ, որը հարիր է յուրաքանչյուր հաճախորդի:
Artioli-ի տեսականին գեղեցկության և շքեղության չափանիշ է։
Բրենդի հիմնադիրը Արտիոլին է, ում նախաձեռնությամբ սկսեց գործել կոշիկի արտադրման գործարան և դարձավ ընտանեկան բիզնես։ Գործարանն սկսել է աշխատել մի քանի սարքավորմամբ, սակայն կարճ ժամանակահատվածում աշխատողների թիվն ու արտադրանքի քանակը կտրուկ բարձրանում է։
Դեռ 90-ականներին Արտիոլին ներկայացրեց «Maison»-ի կողմից ստեղծված «Andrea by Artioli» հարմարավետ հավաքածուի կոշիկները, որոնք ամենապահանջվածն էին, քանի որ անմիջապես հարմարվում են ոտքին։ Թանկարժեք կաշվից սկսեցին պատրաստվել նաև գոտիներ, դրամապանակներ, պայուսակներ, ճամպրուկներ, ձեռնոցներ և վերարկուներ։
Աստիճանաբար կատարելագործվելով՝ բրենդը հասել է մեր օրերը և նույն շնչով շարունակում է բավարարել ամենաքմահաճ հաճախորդի պահանջարկը։
Բրենդը գործում է աշխարհի բոլոր մեծ քաղաքներում և ընդունվում է տարբեր ազգերի կողմից՝ որպես բարձր ճաշակի չափանիշ։ Այս բրենդից օգտվում են համաշխարհային դեմքեր՝ աշխարհահռչակ երգիչներ, դերասաններ, երաժիշտներ, քաղաքական գործիչներ և նույնիսկ տարբեր երկրների նախագահները:
Artioli-ի խանութները Երևանում գտնվում են Մաշտոցի 37/46 և Հյուսիսային պողոտա 5 հասցեներում։
Հեռախոսներ՝ +374 11203003
+374 91243003
+374 44703303
+374 99703302