Աշխարհահռչակ Michael Kors ընկերությունը կգնի Versace նորաձևության տունը
Ամերիկյան նորաձևության մագնատ Michael Kors ընկերությունը պատրաստվում է գնել իտալական հայտնի Versace նորաձևության տունը, որի մոդելավորողը 1978 թվականից Ջանի Վերսաչին է: Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան պարբերականներից։
Գործարքը նախնական գնահատվում է 2 միլիարդ դոլար: Վերսաչե ընտանիքին է պատկանում իր անունը կրող նորաձևության տանը արժեթղթերի 80%-ը, իսկ մյուս 20%- ը պատկանում է մասնավոր ընկերության:
Նախորդ տարի էլ Michael Kors ընկերությունը ձեռք բերեց աշխարհահռչակ կոշիկ արտադրող Jimmy Choo ընկերությունը: Այդ գործարքն արժեցել էր 1 միլիարդ դոլար: