«Դուք կտեսնեք մեր վրեժը, այն ջախջախիչ է լինելու, և դուք կափսոսաք այն ամենի համար, ինչ արել եք»․ Իրանի պատասխանը՝ ԱՄՆ-ին
ՄԱԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, անդրադառնալով Իրանի մեղադրանքներին՝ ասել է, որ Իրանը լավ կանի՝ հայելու մեջ նայի, եթե ցանկանում է իմանալ, թե ով է երկրում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղավորը:
Իրանի ահաբեկչությունը, ըստ Միացյալ նահանգների, Թեհրանի վարած ներքին քաղաքականության հետևանք է: Իրանն իր հերթին դրանում մեղադրում է Ամերիկային և Պարսից ծոցի երկրներին:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Հուսեին Սալամին զգուշացրել է Ամերիկային և Իսրայելին. «Դուք կտեսնեք մեր վրեժը, այն ջախջախիչ է լինելու և դուք կափսոսաք այն ամենի համար, ինչ արել եք»,- ասել է նա: