Իսրայելը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը ժամանել է Ադրբեջան՝ հանդիպելու նախագահ Ալիևին և պաշտպանության նախարարին:
Ադրբեջանն այն քիչ մուսուլմանական երկրներից է, որը լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ և մեծ քանակությամբ զենք է գնում նրանից:
Փորձագետների կարծիքով՝ այս անգամ էլ նախարար Լիբերմանի այցի նպատակը զենքի վաճառքն է Ադրբեջանին: Սակայն պաշտոնական որևէ տեղեկատվություն չի հայտնվում այցի վերաբերյալ: