Մեր ավագանու 7-րդ համարին պառկացնում եք ասֆալտին, որպեսզի ցույց տաք՝ դուխո՞վ եք, ձեր դեմ խաղ չկա՞. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի թեկնածուները՝ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ քայլարշավ, իսկ այնուհետև բազմամարդ հանդիպում են անցկացրել մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում:
«Սա ընտրություն է ոչ թե սևի և սպիտակի, դուխովի և անդուխի միջև, այլ ընտրություն է խոսքի և գործի միջև»,- անցնելով Նորք Մարաշի փողոցներով և բակերով՝ հայտարարել է ԲՀԿ ավագանու ցուցակի առաջատար Նաիրա Զոհրաբյանը:
Նա կոչ է արել սեպտեմբերի 23-ին գնալ ընտրության և այս անգամ ձայն տալ կին թեկնածուի՝ դրա դիմաց ակնկալելով հոգատար և պատասխանատու աշխատանք: